Նյարդաբանություն
Կակազում. armeniamedicalcenter.am
Կակազումը խոսքի դեֆեկտներից է, որի ժամանակ մարդը դժվար է խոսում: Նա նույն վանկը կարող է կրկնել մի քանի անգամ, որը, բնականաբար, ստեղծում է շփման որոշակի դժվարություններ: Հուզվելիս կակազելու արտահայտվածությունը, որպես օրենք, ուժեղանում է:
Առաջացման պատճառները
Ներկայում կարելի է տարբերել պատճառների երկու խումբ. նախատրամադրող և խթանող: Ընդ որում, որոշ պատճառաբանական գործոններ կարող են ո՛չ միայն նպաստել կակազման զարգացմանը, այլ նաև անմիջապես առաջացնել այն:
Նախատրամադրող գործոններն են.
- ծնողների նևրոպաթիկ անամնեզ՝ նյարդային, վարակիչ և սոմատիկ հիվանդություններ, կենտրոնական նյարդային համակարգի թուլացնող կամ դեզօրգանիզացնող ֆունկցիաներ,
- հիվանդի նևրոպաթիկ յուրահատկություններ՝ գիշերային վախեր, էնուրեզ, բարձր գրգռվածություն, էմոցիոնալ լարվածություն,
- ժառանգական նախատրամադրվածություն՝ խոսակցական համակարգի բնածին թուլության ֆոնի վրա զարգացած կակազում, որը փոխանցվում է ժառանգականորեն` որպես ռեցիսիվ ախտանիշ: Այնուամենայնիվ, պետք է հաշվի առնել էկզոգեն գործոնների դերը, երբ կակազելու նախատրամադրվածությունը զուգակցվում է շրջապատի անբարենպաստ ազդեցության հետ,
- գլխուղեղի ախտահարում զարգացման տարբեր շրջաններում՝ բազմաթիվ վնասակար գործոնների ազդեցությամբ. ներարգանդային և ծննդաբերական վնասվածքներ, ասֆեքսիա, պոստնատալ-ինֆեկցիոն, տրավմատիկ և նյութափոխանակային-տրոֆիկ խանգարումներ տարբեր մանկակական հիվանդությունների ժամանակ:
Ոչ բարենպաստ պայմաններն են.
- երեխաների ֆիզիկական թուլություն,
- ուղեղի գործունեության տարիքային յուրահատկությունները՝ գլխուղեղի մեծ կիսագնդերը հիմնականում կազմավորվում են մոտավորապես 5 տարեկանում, այդ ժամանակ էլ ձևավորվում է ուղեղի գործունեության ֆունկցիոնալ ասիմետրիան: Խոսակցական ֆունկցիան օնտոգենետիկորեն առավել տարբերակված է և ուշ հասունացող, փխրուն է և հեշտ վնասվող:
- խոսքի արագացված զարգացումը 3-4 տարեկանում, երբ նրա ճանաչողական և կարգավորող ֆունկցիաները արագ զարգանում են մեծերի հետ շփման ազդեցությամբ: Շատ երեխաների մոտ այդ տարիքում նկատվում է բառերի և վանկերի կրկնում, որոնք ֆիզիոլոգիական բնույթ ունեն,
- երեխայի թաքնված հոգեկան ճնշվածությունը, բարձրացած ռեակտիվությունը շրջապատի հետ ոչ նորմալ հարաբերությունների հողի վրա,
- մեծահասակների և երեխայի միջև դրական և հուզական կոնտակտնեի անբավարարությունը,
- մոտորիկայի, ռիթմի զգացողության, միմիկո-արտիկուլյար շարժումների անբավարար զարգացումը:
27.09.2019 Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համարպատասխանատվություն չի կրում
Loading...
Կարդացեք նաև
Գլխի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
05.02.2024
05.02.2024
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am
18.04.2023
18.04.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ